Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ավստրալիայի A լիգայի շրջանակներում «Մելբուրն Սիթի»-ն ոչ-ոքի է խաղացել «Սիդնեյ»-ի հետ: Իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան առաջին գոլն է խփել իր նոր թիմի կազմում, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Հիշեցնենք, որ Վիլյայի տրանսֆերը պատկանում է ամերիկյան «Նյու-Յորք Սիթի»-ին: Նա ավստրալական ակումբում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:










































