Հարձակվող Մարիո Բալոտելին դեռ չի կարողացել բացահայտել իր ամբողջ ներուժը «Լիվերպուլ»-ում, ուր «Միլան»-ից տեղափոխվել է նախորդ ամռանը: Չնայած այդ փաստին, թիմի երկրպագուները շարունակում են վստահել նրան և աջակցության համար հատուկ պաստառ են պատրաստել:
«Ոչինչ չեմ կարող ցուցադրել, բացի իմ հանճարեղությունը»,- գրված է պաստառի վրա:
«Շատ շնորհակալ եմ նրան, ով գրել է դա: Գիտեմ, որ ինձնից ավելին եք սպասում: Ինձ ժամանակ տվեք, և ես կապացուցեմ, որ չեք սխալվել»,- Instagram-ի իր էջում գրել է Բալոտելին:
Հարկ է նշել, որ «Լիվերպուլ»-ի կազմում անցկացրած 8 խաղերում Բալոտելին ընդամենը մեկ գոլ է խփել:








































