Այսօր մարդկանց սիրելի Հյու Ջեքմանը մեկ տարով մեծացել է: Դերասանը դարձել է 46 տարեկան:
Հյուն կարիերան սկսել է Ավստրալիայում: Բայց նրան համաշխարհային համբավ են բերել ամերիկյան ֆիլմերը: Չնայած, իհարկե, Ջեքմանը Հոլիվուդ է տեղափոխվել մեծ փորձով:
1998-ին նրան ներկայացրել են Լոուրենս Լիվեի մրցանակին «Օքլահոմա» մյուզիքլում ունեցած դերի համար, իսկ 1999-ին նրան ճանաչել են Ավստրալիայի լավագույն դերասան:
2000թ. Հյուն սկսել է Հոլիվուդի նվաճումը: Սկիզբը բավականին տպավորիչ էր, քանի որ դերասանը ստացել էր «Իքս մարդիկ» ֆիլմի գլխավոր դերերից մեկը: 2000թ. սկսած արդեն թողարկվել է այդ ֆիլմի 6 սերիա:
















































