Միշել Օբաման Այովա նահանգի սենատորի պաշտոնի թեկնածուի անունը յոթ անգամ սխալ է արտասանել: Այդ մասին հաղորդել է CNN-ը:
«Ես ուրախ եմ այստեղ լինել, որպեսզի աջակցեմ Այովա նահանգի ձեր հաջորդ թեկնածուին, մեր ընկեր Բրյուս Բրեյիլին»,- իր ելույթում նշել է Օբաման:
Իրականում սենատորի թեկնածուի անունը Բրյուս Բրեյլի է:
Այն բանից հետո, երբ Միշելը մի քանի անգամ թեկնածուի ազգանունը սխալ է ասել, նրան որոշել են ուղղել հանդիպման անդամները: Դրանից հետո առաջին տիկինը կատակել է, որ արդեն ծերանում է:
Այդ ելույթից հետո հանրապետականները շտապել են քննադատել Օբամայի ելույթը:







































