Մոտենում է Հելոուինը, և աշխարհի բոլոր խոհարարները մտածում են, թե էլ ինչ սարսափելի բաներ պատրաստեն: Ամերիկյան Hungry Happenings փուռը արդեն հայտարարել է, որ պատրաստ է պատվերով պատրաստել մարդու գանգերի ձևով պիցցաներ՝ գրում է Kedem.ru-ն:
Դրանք պատրաստվում են սովորական խմորից և պիցցայի համար սովորական լցոն ունեն: Դրանց պատրաստման համար օգտագործվում է գանգի ձևով հատուկ 3D տարաներ:
Խորհուրդ է տրվում գանգ-պիցցաները մատուցելուց առաջ կտրել դրանց բերանները, որպեսզի ստացվի սարսափեցնող ժպիտ:




















































