Ադրբեջանական Salamnews.org կայքի փոխանցմամբ, Ադրբեջանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` 1917-1920 թվականներին հայ ազգայնականների կողմից ադրբեջանցիներին «ցեղասպանության ենթարկելու» համար:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ազգային արխիվի տնօրեն Ատախան Փաշաևը:
Վերջինիս խոսքերով, տվյալ իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովին հաջողվել է հավաքել 3500 էջ փաստաթուղթ, որոնք իրենց տեղն են գտել 36 հատորներում:
Փաստաթղթերի համաձայն, Բաքվում տեղի ունեցած «ցեղասպանության» ժամանակ սպանվել է «11.000 ադրբեջանցի», իսկ Շամախիի գավառում` «ավելի քան 8000 ադրբեջանցի»:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիների «առաջին ցեղասպանության» հիշատակի օր է ընտրվել 1918 թվականի մարտի 31-ը:









































