Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգայի պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռիգա քաղաքի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու և Երևանի տոնին մասնակցելու համար՝ ընդգծելով, որ Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված բարեկամական ջերմ հարաբերությունները, տարեցտարի էլ ավելի ամրապնդվելով, լավ հիմք են դառնում եղբայրացման համաձայնագրով նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար. «Երևանի և Ռիգայի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը հիմնված է մեր երկրների և ժողովուրդների բարեկամության վրա, որի ապացույցն են վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել Ռիգայում ստորագրված եղբայրացման մասին համաձայնագրով նախատեսված բոլոր կետերը և իրականացնել տարբեր ծրագրեր՝ ի բարօրություն մեր մայրաքաղաքների: Հուսով եմ, որ հերթական Ձեր այս այցից ևս տպավորված կվերադառնաք Ռիգա», – նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ռիգայի քաղաքային խորհրդի պատգամավոր, քաղաքային զարգացման կոմիտեի նախագահ Մաքսիմ Տոլստոյն իր և պատվիրակության անդամների անունից շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի օրվա կապակցությամբ և ընդգծել, որ երկու մայրաքաղաքների միջև առկա ջերմ հարաբերությունները հետզհետե կունենան փոխշահավետ նոր զարգացումներ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում. «Երևանում, ինչպես միշտ, ընդունելությունն իսկապես ջերմ է, և յուրաքանչյուր անգամ մենք այստեղից հեռանում ենք հրաշալի տպավորություններով: Հենց երկու մայրաքաղաքների միջև ձևավորված այս ջերմ ու բարեկամական հարաբերությունների արդյունքում է, որ մեր համագործակցությունը գնահատում ենք իսկապես հաջողված ու արդյունավետ»,- նշել է Մաքսիմ Տոլստոյը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում