Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բրիտանական հատուկ ծառայությունները հետևում են մի քանի հազար մարդու, որոնց կարելի է համարել պոտենցիալ ահաբեկիչներ: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
«Լոնդոնում մենք շատ լարված ենք և անհանգստացած: Մենք մշտապես ստիպված ենք բարձրացնել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը: Անվտանգության աշխատակիցները օրական իրականացնում են հազարավոր գործողություններ: Առնվազն հազարավոր մարդկանց Լոնդոնում հետևում են հատուկ ծառայությունները»,- ասել է քաղաքապետը:
Նրա խոսքերով՝ ավելի քան 500 բրիտանացի մուսուլմաններ մեկնել են Սիրիա՝ կռվելու ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման կողմից:











































