«Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն անուշադրության չի մատնել իր թիմակից Դավիդ Լուիսի ցուցադրած խաղը, ով ԱՊԼ-ի 18-րդ տուրի շրջանակներում «Ասթոն Վիլա»-ի դեմ կայացած հանդիպման ժամանակ հանդես է եկել իր համար անսովոր՝ կենտրոնական կիսապաշտպանի դերում և գոլ հեղինակել՝ իրացնելով տուգանային հարված:
«Ոչ ոք չի տեսնում, թե ինչպես են բոլորը ժամեր շարունակ մարզվում, որպեսզի կարողանան նման տեխնիկա զարգացնել և նման հարվածներ իրացնել: Դավիդը շատ է մարզվել, և այժմ դուք տեսնում եք արդյունքը:
Նա տաղանդ ունի և կարողանում է հանդես գալ երկու դիրքերում: Նա հիանալի պաշտպան էր թիմի համար: Շատերի կարծիքով` Լուիսը կարողանում է իրեն լավ դրսևորել նաև կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Սակայն ամեն դեպքում չի կարելի մոռանալ կարգապահության մասին: «Ասթոն Վիլա»-ի դեմ խաղում Դավիդն ապացուցեց, որ ընդունակ և կարգապահ խաղացող է»,- Լեմպարդին մեջբերում է «արիստոկրատներ»-ի պաշտոնական կայքը:








































