Իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան գոլ է խփել ավստրալական «Մելբուրն Սիթի»-ում իր առաջին խաղում:
Ավստրալիայի A-լիգայի շրջանակներում «Մելբուրն»-ի հակառակորդը «Սիդնեյ»-ն էր: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Վիլյան աչքի է ընկել իռլանդացի կիսապաշտպան Դեմիեն Դաֆի փոխանցումից հետո:
Հիշեցնենք, որ Վիլյայի տրանսֆերը պատկանում է ամերիկյան «Նյու-Յորք Սիթի»-ին: Նա ավստրալական ակումբում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:








































