Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ափսոս էր ոստիկանությունը

Այսօր Երևանում արձանագրված աղմկոտ դեպքը, երբ ոստիկանության կապիտանը, Նոր Նորքի ոստիկանությանը կից պահպանության բաժնի պետը, փորձել է բանկ թալանել, շատ հատկանշական է Հայաստանում առկա իրավիճակի առումով: Դեպքը, ոստիկանության կապիտանի, բավական նշանակալից պաշտոն զբաղեցնող այդ ոստիկանի արարքը խորհրդանշում էերկրում առկա ծանրագույն իրավիճակի, ապաշնորհ կառավարման հետևանքով այն բարոյական անկումը, որ այսօր առկա է նույնիսկ ուժային կառույցներում:

Եվ այդ ամենը հատկապես խորհրդանշական է այն իմաստով, որ տեղի է ունեցել մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ոստիկանությունում տեղի ունեցած «թատրոնից» օրեր հետո: Կատարվածը վկայում է, որ ոստիկանության միջին և ստորին օղակներում Սերժ Սարգսյանի հավաստիացումները, թե ոստիկանությունը բարեփոխվելու է, թե ոստիկանների սոցիալական պայմանները բարելավվելու են, գրոշի արժեք չունեն:

Ինչպես հարյուր հազարավոր շարքային քաղաքացիներ, միջին և ստորին օղակների ոստիկաններն էլ այսօր, ի տարբերություն բարձրաստիճան ոստիկանապետերի շքեղ ապրուստի, հասել են սոցիալական այնպիսի ծանր վիճակի, որ ստիպված են դիմել նմանօրինակ թալանի:

Մյուս կողմից, սա վկայում է նաև այն մասին, թե բարոյական ինչպիսի նկարագրի տեր մարդիկ են այսօր գտնվում ոստիկանությունում: Խոսքը իհարկե չի կարող լինել բոլորի մասին, սակայն երևի թե բոլորն էլ գիտեն, որ Հայաստանի ոստիկանությունում նմանները քիչ չեն:

Այսպիսով, մենք ըստ էության գործ ունենք երկուստեք աղետալի մի վիճակի մասին, երբ միջին օղակի ոստիկանը ստիպված է հանցագործության ճանապարհով հոգալ իր նյութական կարիքները, և երբ այդ ոստիկանը փաստորեն կանգ չի առնում միջոցների ընտրության հարցում և նրա մեջ չեն գործում բարոյական արգելակներ, որոնք ոստիկանի պարագայում շատ կարևոր են: Իսկ այս վիճակի գլխավոր պատասխանատուն բնականաբար իշխանություններն են: Եվ սա ամենևին էլ մերկապարանոց պնդում չէ, որ ուր ինչ կատարվի իշխանություններն են մեղավոր:

Սա շատ կոնկրետ պատասխանատվության խնդիր է, որովհետև ոստիկանությունը դա իշխանության անմիջական դեմքն է կամ դիմագծի շատ կարևոր մի տարրը: Եվ եթե այդ դեմքը կամ դիմագիծը ծամածռված է, ապա այստեղ իհարկե պատասխանատուն միանշանակ այդ դեմքի տերն է, որ չի մտածել իր դեմքը խնամելու, ներկայանալի դարձնելու մասին:

Իշխանության համար գերխնդիրը եղել է այն, որ իր այդ դեմքը կամ դիմագիծը, որպիսին ոստիկանությունն է, լինի հնարավորինս սարսափելի, որից հնարավորինս շատերը վախենան, հեռու մնան: Եվ մինչև վերջերս էլ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էր խորհուրդ տալիս հեռու մնալ ոստիկանությունից, գործ չունենալ ոստիկանության հետ:

Այսօր կատարված դեպքը լավագույնս խորհրդանշում է, թե ինչպես է ոստիկանությունը նման կառավարման արդյունքում վերածվում հասարակության և պետության թշնամու, բարոյալքվում նաև ներսից: Իրականում դա բանկի թալանի փորձ չէ, այլ պետության նյութա-բարոյական թալանի ուղղակի հետևանք, ոը ցավոք սրտի ավելի ու ավելի ցավալի դրսևորումներ է ունենում: Ափսոս է մեր ոստիկանությունը, ափսոս է մեր պետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում