Մեծ Բրիտանիայում կազմել են երեխաների ամենացանկալի նվերների վարկանիշային աղյուսակը Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Telegraph-ը, տրամաբանորեն կլիներ եզրակացնել, որ երեխաների համար ամենացանկալի նվերների շարքը գլխավորելու են բազմազան խաղալիքները: Սակայն հետազոտությունը, որին մասնակցել է շուրջ երկու հազար բրիտանական ընտանիք, ցույց է տվել, որ բրիտանացի երեխաների մեծ մասը Սանտա Կլաուսից խնդրել է «հայր» և «մայր»:
Սուրբծննդյան խնդրանքների երկրորդ հորիզոնականը կիսել են «քույրիկը» և «եղբայրը»: Եվ միայն դրանից հետո բրիտանացի երեխաները ցանկանում են «ձի»: Չորրորդ հորիզոնականում է հայտնվել «ավտոմեքենան»:
Իններորդ հորիզոնականում է «ձյունը»: 3-ից մինչև 12 տարեկան բրիտանացի մանուկները ցանկացել են ստանալ նաև շուն, շոկոլադ: 50 ամենատարածված ցանկություններից 17-ը այս կամ այն կերպ կապված են եղել ընտանի կենդանիների հետ: Իսկ երեխաներից մեկը Սուրբ Ծնունդին ցանկացել է հայտնի դերասանուհի Եվա Լոնգորիային:










































