«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:
– Պարոն Արշակյան, եթե հանրագումարի բերենք երեկ տեղի ունեցածը, ի՞նչ էրայն՝ ի վերջո, ո՞ւմ էին ուղղված հիմնական ուղերձները: Տեսանք, որ վարչապետի և կառավարության վերաբերյալ քննադատական որևէ միտք չհնչեց՝ գուցե Գագիկ Ծառուկյանի ներկայությո՞ւնն էր կաշկանդում: Ձեր տպավորությունները երեկվա հանրահավաքից:
– Գագիկ Ծառուկյանը ոչ թե կաշկանդում էր, այլ ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի հանդիպումն էր՝ իր ընտրողների, կողմնակիցների հետ, և կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանը ինքն էր կաշկանդված: Եթե ինքը հարթակի վրա մենակ լիներ, այլ խոսակցություն կգնար, բայց քանի որ ինքը մենակ չէր, և ավելի շատ ուրիշներն էին խոսում, ինքը հրաժարվեց ելույթ ունենալուց, նշանակում է՝ մենք ավելի շատ ուրիշ բանից պետք է խոսենք:
Ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր բան պարզեցինք, տեսանք: Շատ հաճախ, հատկապես այդ հրապարակում վերջերս հայհոյում են հայ ժողովրդին՝ անվանելով ստրկամիտ, քնած, բայց ես հիմա մեկ ուրիշ բան տեսա՝ հայ ժողովուրդը ապացուցեց բոլորին, ովքեր ընդհանրապես հետաքրքրվում են մեզանով, որ մեզ մոտ համակարգը թարս է, շուռ եկած է, այսինքն՝ բուրգի վերևում ոչ թե վերնախավն է՝ ինչպես կարգն է, այլ բուրգը շրջված է. հայ ժողովուրդն իր զանգվածով վերևում է, իսկ վերնախավ կոչվածը, քաղաքական էլիտան՝ ներքևում: Այսինքն՝ հայ ժողովուրդը վերնախավ է, էլիտան՝ ներքնախավ: Ես համոզվել եմ, որ հայ ժողովուրդը չունի իրեն արժանի իշխանություն, չունի իրեն արժանի ընդդիմություն:Հարթակում գտնվող 3-4 հոգին, եթենույնիսկհամարենք ընդդիմություն, արժանի չէին այդ զանգվածին: Հայ ժողովրդի քաղաքական ընտրանին հրապարակում էր, ներքնախավը՝ հարթակում, ինչը ինձ ուրախացնում է, քանի որ այդ վերնախավից կառանձնանան մարդիկ, օրակարգը կդարձնեն առաջնային: Իսկ այսօր օրակարգում Հայաստանի անկախությունն է:
Ինչ-որ մեկը պլանավորել է այս հանրահավաքը ու հետո մոռացել հանձնարարություններ տալ, որովհետև գլուխները խառն էր: Կազմակերպչի գլուխը խառն է, նա հեռացել է, իր գործերով է զբաղված, յուրայիններին լքել է:
Ընդհանրապես պետք է հասկանանք, որ ռուսները սովորություն ունեն յուրայիններին լքելու: Ուղղակի տեղի ունեցավ լյուստրացիա, եկան և ասացին՝ մենք պատրաստ չենք, մենք հրահանգ չունենք, ժողովուրդ,մենք չգիտենք՝ ձեզ ինչ պետք է ասենք:
– Այսինքն՝ արտաքին հասցեատերը Ռուսաստանն էր: Տիգրան Ուրիխանյանը հանրահավաքի սկզբում հայտարարեց, որ այս հանրահավաքը ուղղված չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Արևմուտքի դեմ, թեև «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում Ծառուկյանը նշել էր, որ իրենից և իր կուսակցությունից հակառուսական հայտարարություն չեն լսի:
– Ճիշտն են ասում, որ իրենք հակառուս չեն, բայց նրանք պետք է հայասեր լինեն: Նրանք իրենց տիրոջ դեմ չխոսեցին: Հիմա այստեղ մնում են հայրենասերները, որոնք չեն կարողանում երկիրը լքել:
Ավելին՝ տեսանյութում:










































