Tuesday, 23 06 2026
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը

Երևանը գերել է Կրասնոդարի քաղաքապետին

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Շնորհակալություն հայտնելով Երևանի օրը միասին տոնելու հրավերն ընդունելու համար, որի շրջանակում նախորդ օրը երկու քաղաքապետերը ստորագրել են նաև Երևանի և Կրասնոդարի միջև համագործակցության համաձայնագիր, Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ըստ այդմ արդեն առաջիկայում գործնական ծրագրեր կիրականացվեն նաև Կրասնոդարի հետ. «Երևանն այսօր փոխշահավետ համագործակցության իսկապես մեծ ներուժ ունի, և ես համոզված եմ, որ մեզ իրոք կհաջողվի ունենալ արդյունավետ համագործակցություն: Այս համատեքստում իսկապես կարևոր քայլ եմ համարում Երևանի և Կրասնոդարի միջև ակտիվ համագործակցություն ծավալելու համաձայնագրի ստորագրումը, ինչն, անշուշտ, լրացուցիչ խթան կհանդիսանա երկու քաղաքների բարեկամությունն առավել ամրապնդելու և այն նոր հիմքերի վրա դնելու համար», – նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով Երևանի գործընկերոջը համագործակցություն հաստատելու առաջարկը սիրով ընդունելու և այն համաձայնագրի վերածելու, ինչպես նաև Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու հրավերի համար` Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովն իր հերթին վստահեցրել է, որ կանի հնարավորը, որպեսզի արդեն առաջիկայում նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերը գործնական ընթացք ստանան. «Վստահ եմ, որ մենք՝ Ձեզ հետ միասին, կարճ ժամանակ անց անպայման կարձանագրենք հաջողություններ երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության դաշտում: Երևանը մեզ համար իսկապես հարազատ քաղաք է, ու համոզված եմ, որ մեր բարեկամությունն անպայման կվերաճի նաև վստահելի ու հեռանկարային գործընկերության, որի ներուժն առկա է այսօր թե՛ Երևանում և թե՛ Կրասնոդարում: Ի դեպ, խոստովանեմ, պարոն քաղաքապետ, որ առաջին անգամ եմ Երևանում և Ձեր հրաշք քաղաքն իսկապես գերել է ինձ ու մեր պատվիրակության բոլոր անդամներին: Ակնհայտ է, որ քաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ Դուք լուրջ և հետևողական ծրագրեր եք իրականացնում, ինչն, անշուշտ, տպավորիչ է և ոգևորող, որ մեր համագործակցությունը ևս կլինի արդյունավետ», – ընդգծել է Կրասնոդարի քաղաքապետն ու օգտվելով առիթից` պաշտոնապես հրավիրել է Երևանի քաղաքապետին հյուրընկալվել Կրասնոդարում:

Հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն ստորագրված համաձայնագրով նախատեսված ուղղություններով գործնական քայլերի ժամանակացույցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում