ԱՄՆ Միսուրի նահանգի Ֆերգյուսոն ու Սենտ Լուիս քաղաքներում անցկացվում են բողոքի ակցիաներ՝ ի հիշատակ 2 ամիս առաջ և այս շաբաթ սպանված սևամորթ դեռահասների՝ Մայքլ Բրաունի ու Վոնդերիտ Մայերսի: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հարյուրավոր քաղաքացիներ միանում են ցույցին, որի կազմակերպիչները մտադիր են խաղաղ բողոք անցկացնել բոլոր հանգստյան օրերին:
Այդուհանդերձ, Սենտ Լուիսում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ինչից հետո որոշ ցուցարարներ այրել են ամերիկյան դրոշներն ու սկսել իրենց ագրեսիվ պահել:
18-ամյա Վոնդերիտ Մայերսը սպանվել էր սպիտակամորթ ոստիկանի փամփուշտից: Իրավապահները պնդում են, որ պատանին զինված է եղել, սակայն նրա ազգականները միանգամայն հակառակն են հայտարարում:









































