Լեհական Սլուբիցե քաղաքի Կոլեգիում Պոլոնիկում ուսումնական հաստատության տնօրեն Կշիշտոֆ Վոյցեխովսկին այնքան է տարվել WikiPedia առցանց հանրագիտարանով, որ դիմել է քաղաքային իշխանություններին՝ դրա պատվին հուշարձան կանգնեցնելու առաջարկով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Քաղաքապետարանում կիսել են պրոֆեսորի ոգևորությունը և համաձայնել նախագծի համար տրամադրել 11.2 հազար դոլար:










































