ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ընկերուհին՝ պարուհի Լինդսի Միլսը, հուլիսից նրա հետ ապրում է Մոսկվայում: Այս մասին գրում է The Guardian-ը:
Այդ մասին հայտնի է դարձել Լաուրա Փոթրայսի Citizenfour փաստագրական ֆիլմից, որի պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Նյու Յորքի կինոփառատոնում:
Երկու ժամ տևողությամբ ֆիլմում ցուցադրվել են կադրեր Սնոուդենի և Միլսի համատեղ կյանքից:





































