Tuesday, 30 06 2026
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ

Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը պատրվակ էր. մավրն արել է իր գործը, մավրը պետք է հեռանա. Շարմազանով

«Հանրապետական» կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հաղորդագրություն է տարածել:

Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ սենսացիոն չէր կարող լինել և սպասելի էր: «Համենայնդեպս, վերջին տարիները ցույց էին տալիս, որ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է քաղաքականությունից հեռանալու: Այլ հարց է, որ ինքը պատրաստվում էր դա անել մի քիչ այլ ձևով. դուռը, նենց, լավ շրխկացնելով: Սակայն քանի որ դա իր մոտ չստացվեց, նա սկսում է դրա համար լավ առիթներ փնտրելը»,- նշում է ՀՀԿ խոսնակը՝ հիշելով, որ պատմության ֆակուլտետի առաջին կուրսում ուսանողներին սովորեցնում էին առիթը տարբերակել պատճառից:

ՀՀԿ խոսնակը նաև հիշեցրեց իր այն հայտարարությունը, որ ՀԱԿ առաջնորդի առաջադրումը նրա կողմից կլիներ քաղաքական ինքնասպանություն: «Մանավանդ, որ որպես խելացի քաղաքական գործիչ, հասկանում է, որ նույն գետը երկու անգամ չեն մտնում, և էդ իմաստով նա պատրաստում էր իր հեռանալը, այն պարագայում, երբ մենք տեսնում էինք, որ թե՛ ՀԱԿ-ը և թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում որևէ լուրջ ազդեցություն չունեին ժողովրդի տրամադրությունների վրա»։

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր առաջադրումը գրեթե անհնար է իր վաթսունութ տարեկան լինելու և ևս մի տեխնիկական պատճառով, որի մասին, սակայն, չի ցանկանում բարձրաձայնել, քանի որ «մեր ցինիկ իրականության մեջ դրան քչերը կհավատան»:

«Չի կարող 68 տարեկան լինելը պատճառ լինել Լևոն Տեր-Պետրոսյանի համար, որը, հեռու իրենից, ոչ անբուժելի հիվանդ է, խոսքը տեղն է, տեսքը՝ տեղն է: Այնպես որ, նրա կարգի քաղաքական գործչի համար շատ տխուր և չհմնավորված էր ներկայացված պատճառը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը, ում համար համոզիչ չեն նաև Կոնգրեսի առաջնորդի կողմից բերված օրինակները, որ պատկառելի տարիքում և հանգիստ իրավիճակներում նախագահի թեկնածու չեն առաջադրվում: Նա այս իմաստով միակ բացառություն էր արել ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանին, սակայն ՀՀԿ խոսնակը համաձայն չէ և էլի օրինակներ կարող է բերել, քանի որ ասաց. «Ֆրանսուա Միտերանը քանի՞ տարեկանում էր նախագահ աշխատում, Ժակ Շիրակը՞, այսօր Շիմոն Պերեսը որպես Իսրայելի նախագահ քանի՞ տարեկան է»:

Ամփոփելով՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ Կոնգրեսի առաջնորդի որոշման պատճառը մեկն է: Այն է՝ նա հասկացավ, որ այն «քաղաքական ֆուրորը», որը նրան հաջողվեց 2008-ի վերադարձի ժամանակ, այլևս նրան չի հաջողվի: «Որովհետև, ինչպես կասեր Շիլլերը՝ «մավրը արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»: Խնդիրը էդ է. ինքը շատ լավ հասկանում էր, որ էլ որևէ ազդեցություն չունի, նաև իր թիմը, քանի որ արդեն հեռու են այն ժամանակները, երբ նրա խոսքը մարդիկ թաքուն լսում էին դիսկերով»:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր չառաջադրվելու պատճառաբանության մեջ նաև նշել էր, որ միայն արտակարգ, քաոսային իրավիճակներում են պատմական, քաղաքական հայտնի դեմքերը առաջադրումների մասին որոշում կայացրել:

ՀՀԿ խոսնակի գնահատմամբ՝ այդ արտահայտությամբ ՀՀ առաջին նախագահը խոստովանեց, որ 2008-ի քաղաքական և բարոյական ճգնաժամից հետո Սերժ Սարգսյանի իշխանությանը հաջողվել է հինգ տարի անց ունենալ բոլորովին այլ՝ բարոյահոգեբանական ու քաղաքական առումով նոր Հայաստան:

Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդի այն հայտարարությանը, որ միևնույն է՝ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չի լինելու, ապա Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դա իր համար հեռացող, նեղացած գեներալի խոսք է ընդամենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում