Լաս Վեգասի օդանավակայանում Էբոլայի վիրուսի ախտանիշներով երկու ուղևորների պատճառով հետաձգել են քաղաքացիական ինքնաթիռի չվերթը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ինքնաթիռը կանգնեցվել է հենց Մակքարան օդավակայանի թռիչքուղու վրա:
Նշվում է, որ ինքնաթիռում տագնապ է հայտարարվել այն պատճառով, որ այնտեղ Էբոլա տենդի աշխտանիշներով երկու ուղևոր են հայտնաբերել՝ մի կին և նրա երեխան:
Տեղի հիվանդանոցը պատրաստվում է ընդունել հնարավոր հիվանդներին:
Այժմ ինքնաթիռի վրա գտնվող ուղևորների թիվը անհայտ է:








































