Երևանի քաղաքապետարանը պատասխանել է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության նշած 38 ապօրինի մեծ ու փոքր կառուցապատումների մասին հարցմանը:
Կից ներկայացվում է այդ պատասխանները և նախաձեռնության կոմից պահանջվող լրացուցիչ պարզաբանումները, քանի որ քաղաքապետարանը իրավական և քաղաքաշինական հիմնավորումներ չի բերել:
Հարկ ենք համարում նշել, որ Երևանի քաղաքապետարանի և գլխավոր ճարտարապետի կողմից սույն պատասխանները խիստ անբավարար են և խոսում են տիրող ցածր իրավական մշակույթի և Երևանի գլխավոր հատակագծի նկատմամբ առկա վերաբերմունքի մասին:
Զարմանալի չէ, որ օրերս Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշում էր խորհրդային տոտալիտար ժամանակաշրջանում 1950 թ.-ից սկսած Երևանի հատակագծից թույլ տրված շեղումները՝ արդարացնելու համար վերջին տարիներին և հիմա Երևանում կատարվող զանգվածային կառուցապատումներն ու շեղումները:










































