Առաջին 200 համակարգիչներից մեկը, որոնք հավաքել են Apple ընկերության հիմնադիրներ Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը, Նյու Յորքում աճուրդի է դրված: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Ներկա դրությամբ Apple 1 կոչվող այդ խմբաքանակի համակարգիչները հազվագյուտ նմուշներ են, դրանք գրեթե հնարավոր չէ լավ պահպանված գտնել:
Ցուցանմուշի գինը տատանվում է 300 հազարից 500 հազար դոլարի միջև:














































