Thursday, 04 06 2026
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը

Երկիրը քանդելով ենք առաջ գնում. Կարինե Դանիելյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անցնող 2012-ի բնապահպանական, ճարտարապետական հիմնախնդիրների և ձեռքբերումների մասին իրենց մտահոգությունները հայտնեցին բնապահպան Կարինե Դանիելյանը, ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ու Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Բանախոսների խոսքով՝ 2012 թվականին եղել են դրական տեղաշարժեր, որոնց հասել են պայքարի արդյունքում, սակայն դրանք կրել են տարերային բնույթ:

Հաղթանակ Շահումյանը կարծում է, որ երկրի հիմնական բացթողումը օրենքի նկատմամբ լիակատար արհամարհանքն է՝ որոշումները կան, ընդունված են, սակայն բացակայում է դրանք կատարելու ցանկությունը:

Ինչ վերաբերում է Երևանի ամանորյա զարդարանքներին, վերջին շրջանում քաղաքում տեղադրված հուշարձաններին, ապա, ըստ բանախոսի` «դրանք գավառական ստեղծագործություններ են»:

«Քաղաքի միջավայրը գավառական մտածողությամբ է զարգանում, պետք է արվի նախագծով, կենտրոնացված: Եղած լավն էլ արժեզրկվում է»,- համոզված է Հ. Շահումյանը:

Կ. Դանիելյանի խոսքով՝ վերջին շրջանի ամենամեծ ձեռքբերումը երիտասարդների շարժումն է, ինչի արդյունքում ինչ-ինչ նվաճումներ եղան, «սակայն մեր ագահությունը ամեն ինչ սպանում է»: 2012թ. ձեռքբերումներից նա նշեց այն, որ Սևանի մակարդակը հասել է 1900 մետրի, սակայն առնվազն տարօրինակ համարեց լճից կրկնակի ջրի բացթողնման փաստը:

Ըստ բնապահպանի` անցնող տարվա 2 ամենակարևոր բացթողումները տեղի են ունենում քաղաքաշինության ու ընդերքագործության բնագավառներում` վերջինս «երկիրը քանդելով գնում է»:

«Թեղուտից սկսած՝ մտել ենք անտառածածկ տարածքներ՝ Մեղրաձոր, Աղավնաձոր: Սա ճանապարհ չէ: Մեր երկիրը քանդելով ենք առաջ գնում»,- ասաց Կ. Դանիելյանը:

Իր խոսքում նա անդրադարձավ նաև Երևանի հրապարակի հայեցակարգին` ԱԳՆ շենքը՝ պետականության խորհրդանիշը, բիզնեսի խորհրդանիշի վերածելու խնդրին, և ընդգծեց, որ մեզանում առաջնային է դառնում «բիզնեսի սիմվոլը»:

«Եթե մշակութային օջախ դառնար, ապա դա գուցե ընկալելի լիներ»,- նշեց նա:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի համար 2012թ. գլխավոր ձեռքբերումը Մաշտոցի պուրակի կրպակների խնդիրն էր և այն, որ Երևանի քաղաքապետարանն ի վերջո հասկացավ, որ սեփականաշնորհված հողամասերն ու շինությունները պետք է հետ վերցնի, բացի այդ՝ որոշում կայացվեց Երևանի փոքր կենտրոնի վերաբերյալ: Սակայն այստեղ էլ նա մտավախություն հայտնեց, որ մինչ որոշումը կյանքի կոչվի, «Երևանի փոքր կենտրոնից բան չի մնա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում