Դեկտեմբերի 26-ին, ժամը 16:30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում Քուվեյթի հանրապետության անունից Հայաստանում Քուվեյթի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը 40 միլիոն դրամի օգնության հավաստագիր կհանձնի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:
Նշված գումարի սահմաններում սիրիահայերին կբաշխվեն կտրոններ, որոնցով նրանք պարենային ապրանքներ ձեռք բերելու հնարավորություն կունենան: