Ռուսաստանում օրենսդիրները կարող են կիրառել իսրայելական բանակի փորձը կանանց ինքնակամ զինակոչի գաղափարն իրագործելու ժամանակ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Պետդումայի պատգամավոր Տատկա Մոսկալկովային:
«Իսրայելական բանակում աղջիկներին թույլ են տալիս գիշերել տանը: Ցերեկը՝ ծառայություն, երեկոյան՝ ընտանիք: Լավ փորձ է, որը կարելի է օգտագործել»,- մեկնաբանել է նա:
Մոսկալկովան նշել է, որ աղջիկներին չեն թողնի տուն գնալ միայն ծայրահեղ իրավիճակներում կամ դաշտային հավաքների ժամանակ:
Պատգամավորը հավելել է, որ այն աղջիկները, որոնք կանցնեն այս դպրոցը, պետք է ունենան բոլոր հավանական արտոնությունները՝ կապված պետական ծառայության, աշխատանքի ընդունվելու հետ և պետք է ստանան բարձր աշխատավարձ:
Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ այժմ կանայք պարտադիր զինվորական ծառայություն չեն անցնում, այլ կարող են ծառայել պայմանագրով: Կանանց ինքնակամ զոչակոչի մասին օրինագիծը Պետդումա կարող է մտնել մինչև 2013 թ. փետրվար:










































