Թուրքիան համաձայնել է աջակցել ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետության) գրոհայինների դեմ պայքարելու նպատակով Սիրիայի չափավոր ընդդիմության զինման և մարզման ծրագրին, հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը, գրում է RIA Novosti-ն:
«Թուրքիան համաձայնել է աջակցել սիրիական չափավոր ընդդիմության զինման և մարզման ծրագրին»,- հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Նա մասնավորեցրել է, որ Պենտագոնի ներկայացուցիչներն այդ հարցերը քննարկելու նպատակով հաջորդ շաբաթ Անկարա կայցելեն:










































