Հաճախ վատ օրվանից հետո մարդիկ փորձում են ընկճախտը հաղթահարել քաղցրավենիքով: Սակայն պարզվում է՝ նույն հաջողությամբ կարելի է գազար ուտել կամ ոչինչ չուտել, գրում է fedpost.ru-ն:
Այն սնունդը, որ նախկինում հանգստացնող էր համարվում, մարդուն չի կարող ավելի շատ սփոփել, քան մյուս սննդամթերքները:
Ամերիկացի ուսումնասիրողները պարզել են, որ մարդկանց տրամադրությունը միանման է փոփոխվում՝ անկախ նրանից, արդյոք նրանք քա՞ղցր են օգտագործում, ա՞յլ սննդամթերք, թե՞ ընդհանրապես հրաժարվում են սննդից:
Ստացված արդյունքները կարող են օգնել մարդկանց, ովքեր փորձում են նիհարել կամ առողջ սննդով սնվել: Իրենց ուսումնասիրության շրջանակներում գիտնականները քոլեջի 100 ուսանողներից պարզել են նրանց սիրելի սննդամթերքները: Այնուհետև տխուր ֆիլմերից տեսարաններով փչացրել են նրանց տրամադրությունը:
Դրանից հետո ուսանողների մի մասին կերակրել են նրանց սիրելի հանգստացնող սննդով, իսկ մյուս կեսին այնպիսի սնունդ են տվել, որը նրանք հատուկ չեն համարում:
Ուտելուց հետո պարզվել է, որ բոլոր ուսանողներն էլ իրենց ավելի լավ են զգացել՝ անկախ այն բանից, թե ինչ են կերել:
Ուսումնասիրությունը կրկնվել է, սակայն այս անգամ ուսանողներին ուտելու ոչինչ չեն տվել: Այս դեպքում էլ պարզվել է, որ որոշ ժամանակ անց նրանց տրամադրությունը բարձրացել է: Այսպիսով, գիտնականները պարզել են, որ ոչ մի սնունդ էլ չի կարող ազդել մարդու զգացմունքային վիճակի վրա:










































