Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է.
Հայաստանն այսօր խայտառակվեց կրկնակի: Իշխող կուսակցապետը երկրի ինքնիշխանությունը պատանդ հանձնեց Մինսկում, ընդդիմությունն էլ հազարավոր մարդիկ հավաքելով Ազատության հրապարակում, «ի ցույց դրեց», թե Հայաստանում նրա նեոգաղութացմանը «դեմ» մարդ չկա և հասարակությանը բացարձակ ստամոքսի ու կարմիր գծերի խնդիրներ են հետաքրքրում, իսկ ընդդիմությունն էլ այլընտրանքային չէ իր մոտեցումներով: «Կեցցեք», իշխանություն և չընդդիմություն: Սցենարը որտեղ (Կրեմլ, թե Բաղրամյան 26) էլ որ գրված լիներ, գրագետ էր կազմված…»:












































