Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է, որ Մեսսիին ամենաշատ գոլային փոխանցումները կատարել է հենց նա, տեղեկացնում է
-Ես բոլորից շատ եմ գոլային պահեր ստեղծել ու գոլային փոխանցումներ կատարել Մեսսիին: Դա փաստ է, որն անհերքելի է: Ավելի քան 400 գոլերից շատերի ստեղծման հիմնական «մեղավորը» ես եմ:
Հենց 400-րդ գոլը հեղինակելու հարցում ես եմ օգնել: Աշխարհի ակումբային առաջնության հաղթական գնդակը խփելիս Լեոն օգտվել է իմ գոլային փոխանցումից:
Ինչ-որ մեկին կարող է սա դուր չգալ, բայց բոլորն են տեսնում դա,- հայտարարել է Դանի Ալվեսը:








































