News Georgia-ի փոխանցմամբ՝ պլանավորված է, որ 2013 թվականի հունվարի վերջին կայանալիք ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանում քննարկվելու են 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հումանիտար հետևանքները և Կոսվոյում տիրող իրավիճակը: Ակնկալվում է նաև, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենալու այդ նստաշրջանում:
Նշվում է, որ Վրաստանի ու Ռուսաստանի վերաբերյալ Թինա Ակետոֆտի պատրաստած զեկույցի լսումները պետք է տեղի ունենային ավելի վաղ, սակայն հետաձգվեցին տեխնիկական խնդիրների պատճառով: Ակնկալվում է, որ այդ փաստաթուղթը ԵԽԽՎ-ին կներկայացվի 2013 թվականի հունվարի 23-ին:









































