Լաբորատոր մկների վրա կատարված հետազոտոթյունը ցույց է տվել, որ աուտիստիկ վարքը կարելի է մասնակիորեն հարթել գլխուղեղում սպիտակուցների սինթեզի բարձր մակարդակի նորմալացման միջոցով,- հայտնում է EurekAlert!-ը:
Նյու Յորքի համալսարանին կից նյարդաբանական հետազոտությունների կենտրոնի և ֆրանսիացի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature-ում: Դրանք խոսում են աուտիստիկ թերությունների բուժման համար դեղամիջոցներ ստեղծելու հնարավորության մասին:
Գիտնականների ուշադրության կենտրոնւմ եղել է eIF4E գենը, որի մուտացիաները նախորդ հետազոտությունների արդյունքներով կապվել են աուտիզմի զարգացման հետ:
Աուտիստիկ վարքի մոդելով մկներն առանձնացել են գլխուղեղում սպիտակուցի սինթեզի բարձր մակարդակով: Նրանք ձգտել են առանձնանալ մնացածներից, աչքի են ընկել թուլությամբ լաբարինթոսը հաղթահարելիս կամ քարե գնդակները թեփի միջից փորել-հանելիս:
Կենդանիներին 4EGI-1 արհեստական մոլեկուլ են ներարկել, որը դանդաղեցրել է սպիտակուցների սինթեզումը: Հետագա հետազոտությունները բացահայտել են, որ կենդանիների ուղեղում նկատվել է սպիտակուցների քանակի զգալի նվազում:








































