Film.com կայքում տեղարդվել է «2012թ. վատագույն ֆիլմերը գնահատում են իրենք իրենց» (The Worst Movies of 2012 Review Themselves) վերտառությամբ տեսանյութ: Այն մեջ ներառում է ֆիլմերից կարճ հատվածներ, որոնցում կերպարները քննադատական գնահատական են տալիս այս կամ այն իրավիճակին կամ ներողություն են խնդրում գործած արարքի համար: Օրինակ Թիմ Բերթոնի «Մռայլ ստվերներ» (Dark Shadows) ֆիլմի հերոս Բարնաբա Քոլինզը (դերակատար՝ Ջոնի Դեփ) հենց նոր սպանված զոհին ասում է՝ «Շատ եմ ցավում»: «Ծովամարտ» (Battleship) ֆիլմում Ռիհաննայի հերոսուհին ասում է. «Դա վատ գաղափար է, լեյտենանտ»:
Տեսանյութի հեղինակները կարծում են, որ այդ արտահայտությունները կարելի է կիրառել նաև հենց ֆիլմերի դեպքում:
Շուրջ չորս րոպե տևողությամբ տեսանյությում հավաքված են 28 դրվագներ այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Անտեսանելի ավտոարշավորդ-2» (Ghost Rider: Spirit of Vengeance), «Անդունդի եզրին» (Man on a Ledge), «Սայլենթ Հիլլ 2» (Silent Hill: Revelation), «Հիշել ամեն ինչ» (Total Recall), «Նախագահ Լինքոլն. Վամպիրներ որսացողը» (Abraham Lincoln: Vampire Hunter), «Ջոն Քարթեր» (John Carter) և այլն:







































