Twitter միկրոբլոգերի ծառայությունը փակել է մի քանի հաշիվներ, որոնք, ինչպես պարզվել է, պարունակել են երեխաների անպարկեշտ լուսանկարներ: Կասկածելի թվիթերի մասին հաղորդագրությունը ստացվել է Մանչեսթերի և Հյուսիսային Յորքշիրի ոստիկանական վարչություններում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Միանգամից ցանցահենների մի քանի խմբեր հայտարարել են, որ հենց իրենք են նկատել այդ օգտահաշիվները՝ հաղորդում է Երեխաների հետ դաժան վերաբերմունքի կանխման ազգային հասարակությունը (NSPCC):
NSPCC-ը զգոնությունը պահպանելու կոչ է արել և հորդորել անհապաղ բարձրաձայնել կասկածելի գործունեություն հայտնաբերելիս:
Երեխաների պաշտպանության և երեխաների շահագործման կանխման բրիտանական կենտրոնը հաղորդել է, որ կենտրոնում ստացվել է կասկածելի միկրոբլոգների մասին 25-30 հաղորդագրություն:
NCMEC-ը այդ օգտահաշիվների մասին տեղեկությունները կուղարկի այն երկրների իրավապահներին, որտեղ գտնվում են միկրոբլոգների հեղինակները:
Twitter-ի կողմից մեկնաբանություններ չեն ստացվել:











































