Tuesday, 30 04 2024
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը

Ես հարցաքննվել եմ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով

Նախագահի հնարավոր թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որոշ տեղեկությունների համաձայն, հարցաքննվել է հոկտեմբերի 27-ի գործի շրջանակում: Ասում են, թե նա մինչ այդ հանդիպել է Նաիրի Հունանյանի հետ, և վերջինս Վ. Սեդրակյանի ազդեցության արդյունքում ոգեշնչված է եղել մեր էպոսով: Հոկտեմբերի 27-ի գործի քննության ժամանակ, ասում են, հարցաքննվել է ինչ-որ մի խումբ, որն իրեն համարել է Սասունցիդավիթական: Այդ խմբի մեջ է եղել նաև Վ. Սեդրակյանը: Ինքը՝ Սեդրակյանն ասում է, որ Ն. Հունանյանին նկարով է տեսել: Եվ ընդհանրապես, նման միջոցառումներում Վ. Սեդրակյանի նման անհայտ դեմքերի ներգրավվելը միշտ մեկնաբանությունների տեղիք է տալիս, թե նա ինչ-որ ծառայությունների կողմից է ներդրվել ինչ-որ առաքելությունների համար: Էպոսագետը հեգնանքով է վերաբերվում իր հետ կապված նման խոսակցություններին. նա ասում է, որ ինքը պարզապես լավ է ուսումնասիրել տարբեր երկրների էպոսները, գտնում է, որ դրանց մեջ տեղի ունեցած իրադարձությունների կրկնօրինակները կարելի է գտնել նաև մերօրյա պատմության էջերում: Էպոսից հիշեցնում է այն դրվագը, երբ Սասունցի Դավիթը կոտորում է Մսրա Մելիքի զորքը ու կանգնում է նրա վրանի դիմաց: Քնից նոր զարթնած Մելիքը նրան հորդորում է իջնել ձիուց, մտնել վրանը և հանգիստ խոսել: Դավիթը իջնում է, նստում է և ընկնում է նախապես իր համար փորած փոսի մեջ, որն այդ պահին ծածկված է եղել գորգերով: Վ. Սեդրակյանը այս դրվագի հետ է համեմատում 1994թ. զինադադարը, երբ Հայաստանի բանակը ջարդում էր Ադրբեջանի բանակին, բայց հետո միջազգային հանրությունը՝ Ռուսաստանը, Ամերիկան, Ֆրանսիան, ստիպեցին Հայաստանին իջնել իր հաղթական ձիուց ու նստել Ադրբեջանի հետ բանակցությունների: Էպոսագետի կարծիքով՝ հիմա էլ ջախջախված Ադրբեջանի նախագահն է Մսրա Մելիքի նման ծիծաղում Հայաստանի վրա: Իսկ նախագահ ընտրվելուց հետո էպոսագետը մտադիր է իր խորհրդականներ նշանակել Հայաստանի երեք նախագահներին: Նա իրեն նմանեցնում է էպոսում արտատեր պառավի հետ, որն անընդհատ փորձում է Դավթին արթնացնել: Ինչ-որ պահի ակնարկում է նաև Փոքր Մհերին, ով դեռ պետք է դուրս գա քարի մեջից և Հայաստանը փրկի: Նա ցանկանում է Նախիջևանն ու Ջավախքը միացնել Հայաստանին: Հայաստանի քաղաքացու մեջ զարգացնել ինքնասիրության ու արժանապատվության զգացողություն, որ նա պայքարի իր իրավունքների համար: Նա վարում է Ջիպ, ասում է, որ այլ թանկարժեք մեքենաներ ու առանձնատներ էլ ունի, բայց չի ասում, թե ինչ գործունեություն է ծավալել, որ այդքան հարստություն է կուտակել: Հիշեցնենք, որ Վ. Սեդրակյանը հայտարարել էր, թե կարող է տալ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական գրավը: Մի խոսքով, Վ. Սեդրակյանը Հայ ազգի փրկությունն է, ով հայտ է ներկայացրել նախագահ դառնալու համար և համոզված է, որ 81 տոկոսով հաղթելու է: Ներկայացնում ենք նրա հետ «Առաջին լրատվական»-ի զրույցի առանձին հատվածներ:

Պարոն Սեդրակյան, տեղեկություններ կան, որ Դուք հարցաքննվել եք Հոկտեմբերի 27-ի գործի շրջանակներում:

– Հոկտեմբերի 27-ով ես չեմ հարցաքննվել: Բայց դրանից ամիսներ առաջ ես Վազգեն Սարգսյանին ասել եմ, որ իր քայլերի վերջնական արդյունքը կլինի այն, որ իրեն ֆիզիկապես ոչնչացնելու են: Իրականում հարցաքննվել եմ Տիգրան Նաղդալյանի սպանության հետ կապված: Սպանությունը եղավ 2002-ի դեկտեմբերին: Ես մի տեղ ասել էի, որ դեկտեմբերին նրա գլուխը կջարդեն: Այդ խոսքը տեղ է հասել, մտածել են, թե գուցե ինչ-որ կապեր կան: Բայց հետո ուսումնասիրում և տեսնում են, որ այս մարդը կապ չունի, ընդամենը ինչ-որ բան է ասել, որն իրականացել է:

– Ասում են, որ դուք հոկտեմբերի 27-ից առաջ հանդիպել եք Նաիրի Հունանյանի հետ, որ նա Ձեր ազդեցության արդյունքում է ներշնչված եղել: Ձեր անունը նաև կապում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

– Դա սուտ է: Ն. Հունանյանին նկարով եմ տեսել: Իսկ ամենաշատը հարցաքննվել եմ Քոչարյանի օրոք: Ես տարբեր շրջանակներում մեր էպոսի տված գիտելիքներից ելնելովª ինչ-որ բաներ եմ ասել, որոնք իրականացել են, և ինձ կանչել են հարցաքննության:

– Ձեր նման մարդկանց դեպքում, երբ կուսակցություն չեք ներկայացնում, որևէ ուժ չի պաշտպանում, ասում են, թե ներդրվել եք ինչ-որ ծառայությունների կողմից որոշակի խնդիր լուծելու համար:

– Դուք գիտե՞ք, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հետևում որ ծառայություններն են կանգնած: Երբ մարդը 2 անգամ ԱԺ է մտել և հայտարարում է, թե փող չունեմ: Մարդը քաղաքականության մեջ պետք է ձեռք բերի անուն, հեղինակություն: Նա հայտարարում է, որ դրամ չունի, գնում է Ադրբեջան, վերադառնում է, հաջորդ օրը հանդիպում է ԱՄՆ դեսպանի հետ և 2 օր հետո հայտարարում է, որ առաջադրվում է: Պարզե՞լ եք, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը որ երկրի հատուկ ծառայությունների համար են աշխատում: Ձեր մեջ հարց չառաջացա՞վ, թե նախագահական ընտրություններից հետո ինչու Ս. Սարգսյանը մեկնեց Մոսկվա և շնորհակալություն հայտնեց Պուտինին:

– Իսկ ի՞նչ նոր համեմատություններ ունեք էպոսի ու մերօրյա գործընթացների հետ կապված:

– Երբ սկսում ես էպոսի համակարգին ծանոթանալ, կարողանում ես համեմատել: Եթե շատ ուզենամ, կասեմ, թե ձեզ ինչ է սպասվում: Հիմա էլ գիտեմ, թե ինչ է սպասվում այս նախագահին: Ես առանց ձայնի դիտեցի նրա համագումարի տեսագրությունը, և դա ոչ թե իշխող կուսակցության համագումար էր, գործող նախագահի ելույթ էր, թեև դա բացարձակապես չեմ լսել, ես տեսա դատարանում մահվան դատապարտված մարդու վերջին խոսքը: Քաղաքական առումով եմ ասում: Աչքերի մեջ փայլ չկար, ելույթ ունեցողը պետք է փայլի: Գիտե՞ք ինչու: Մոսկվայից դաբրոն չի եկել: Պուտինն այդպես էլ չեկավ Հայաստան: Սեպտեմբերին սպասում էին՝ չեկավ, հոկտեմբերին չեկավ: Հիշո՞ւմ եք Պարույր Սևակի բանաստեղծությունը՝ Հինգերորդ եղանակը: ՀՀԿ-ն այդ բանաստեղծության օրն է ընկել: Հիմա ասում են հունվարին կգա: Հանրայինը հայտնեց, որ հունվարի երկրորդ կեսին է գալու: Հիմա կասեն՝ հունվարն էլ անցավ, դու չեկար: Երբ է գալու տարվա 5-րդ եղանակը, որ Պուտինը գա Հայաստան: Իսկ ՀՀԿ-ականներն այնքան էլ հիմար չեն և գիտեն, որ դաբրո չկա: Էդ տղուն չթողեցին նույնիսկ ԵվրԱզԷՍ-ի նիստին մասնակցի:

– Իսկ մեր գործիչներին համեմատե՞լ եք էպոսի հերոսների հետ: Ո±ւմ են ներկայացնում:

– Լևոն Տեր-Պետրոսյանը մեր էպոսում Հովհան համակարգի ներկայացուցիչ է, Հովհանը էպոսում օրենսդիր իշխանություն է: Վազգենը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Վանոն, Սամվել Բաբայանը Քեռի Թորոս համակարգ են:

– Ձեր մասին ոչինչ հայտնի չէ, դուք ինչո՞վ եք զբաղվել, որ այդքան մեքենաներ ու տներ ունեք:

– Ձեր նախագահի ամեն ինչը բա՞ց է հանրության համար:

– Հնարավորինս տեղյակ ենք:

– Ես էլ հնարավորինս պատասխանեցի: Մնացածը համապատասխան կառույցների գործն է: Հանրությանը հայտնի՞ են ձեր նախագահի եղբոր վերջին վիրաժները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում