Sunday, 05 07 2026
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել

Ծառուկյանի տեսած Հայաստանի հեռանկարը իր անձնական տնտեսական կարողությունների բարգավաճումն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

-Տիկին Խառատյան, եթե անձերից մի պահ վերանանք, արժեհամակարգային ի՞նչ փոփոխություն է Հայաստանում տեղի ունենում: Մարդիկ այսօր պատրաստ են փոփոխության, անգամ եթե դա չի հանգեցնում համակարգային փոփոխության:

-Արժեհամակարգային փոփոխությունն ընդերքային է և նոր չէ: Ցավոք սրտի, շատ վաղուց մենք հաշտվել ենք մեր արժանապատվության կորստի և ինքնիշխանության՝ մեր ակնկալիքների մակարդակի իջեցման հետ, մենք հաշտվել ենք այսօրվա իրավիճակի փոփոխությունների հետ: Այսինքն՝ այսօրվա հանրային ակնկալիքը, ինչպես դուք եք ասում, որևէ փոփոխության, արդեն ինքնին ծրագրավորված է մեր գործընթացներով, որոնք նախորդ տարիներին Հայաստանում եղան: Նկատի ունեմ թե՛ դրանից պիկերը, այսինքն՝ ընտրություններն իրենց թողած շատ ծանր ազդեցություններով, թե՛ դավադրությունները՝ նկատի ունեմ սեպտեմբերի 3-ը, հոկտեմբերի 27-ը, 2014-ի ապրիլի 12-ը և այլն, և թե՛ ընդհանուր հասարակական կյանքի և հանրային արժեհամակարգի նկատմամբ բարձրագույն մակարդակի հասած ամենաթողությունը:

Մի կողմից լավ է, որ ինքնահոսն է ձևավորվում, մյուս կողմից վատ է, որ այդ ինքնահոսը ստիպված ձևավորում է այդ արժեհամակարգը իրեն դրդող բացասական գործոնների ազդեցության տակ: Օրինակ՝ հանրային մշակույթում տեղի ունեցող փոփոխությունները, քանի որ ընդհանրապես հընթացս գնացին, և դրանց ուղեկցող հանրային մշակութային կյանքի համար որևէ սնուցում չեղավ, սնուցում չեղավ թեկուզև կարևորագույն արժեքներն ընդգծելու իմաստով՝ դպրոցական դասագրքերում, Հայաստանի հումանիտար տոնածիսական կյանք, ոլորտը կարգավորող օրենքներ և դրանից բխող այլ գործողություններ, մշակույթի նախարարության բացարձակ անտարբերությունը հանրային մշակույթի հանդեպ և այլն, կարծում եմ, սրանք բոլորը բերել են մի իրավիճակի, երբ շատ փխրուն, չհասկացաված ապագայի և հենց ներկայիս ամեն րոպե տատանվող Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական օրակարգի փոփոխությունների դաշտում մարդիկ ինքնապաշտպանական մղումներ ունեն: Կարելի է ենթադրել, որ այդ ինքնապաշտպանական ցանկությունները, մղումները բերում են նրան, որ այսօրվա վիճակը սարսափելի է, այսօրվա վիճակից մենակ դուրս պետք է պրծնել։ Ինչպես դուրս պրծնելու վերաբերյալ հանրային գիտելքը շատ բազմազան չէ կամ սնուցված չէ, կամ նույնիսկ քաղաքական տարբեր խմբերի, այդ թվում՝ ընդդիմադիր խմբերի կողմից սնուցված չէ կոնկրետ գործողություն և հեռանկար, և հավանաբար այդ պատճառով գալիս է որևէ փոփոխություն պատասխան:

-Տիկին Խառատյան, այս շարժման առանձնահատկությունը ո՞րն է: Վաղը կլինի այսպես կոչված համապետական հանրահավաք, երեկ Գյումրիում հնչում էին իշխանափոխության կոչեր, նույն ժամանակ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր Բաղրամյան 26-ում, նա շարունակում է մնալ անվտանգության խորհրդի անդամ:

-Ես չեմ տեսնում, թե մեր հասարակությունը որևէ լուրջ ակնկալիք ունի: Շարժում բառը ինձ շփոթեցնում է, ես այստեղ շարժում չեմ տեսնում, բայց այս ակցիաները որևէ լուրջ հեռանկար չունեն: Ցավոք սրտի, հենց իրենք՝ կազմակերպիչները, միտքը սնուցելու համար շատ նյութ չեն տալիս: Առիթ եմ ունեցել էլի ասելու, որ այս երեքն էլ, եթե նույնիսկ Դաշնակցությունն էլ լիներ, արտաքին քաղաքականության օրակարգի էական փոփոխության պահանջ չեն դրել: ԲՀԿ-ն քվեարկել է այսպես կոչված խայտառակ գազային պայմանագրի օգտին: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն այսօր երկրի սոցիալական, դեռ չեմ ասում քաղաքական խնդրի արմատական լուծումների որևէ հարց դնել, ինչպե՞ս կարող են և՛ ֆինանսապես, և՛ արդեն բարոյապես ու հասարակայնորեն մաշված եռյակի կողմերը՝ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, ու որոշ իմաստով Հայաստանի քաղաքական մշակույթի անբարոյականության ակունքներում կանգնած մարդկանցով ձևավորված և ԲՀԿ-ի հետ այդ հեռանկարն իրականացնելու փաստացի քայլերի գնացող թիմը ինչ-որ կոնկրետ խնդիր լուծել Հայաստանում: Սրանք իմ հարցերը չեն, մեր հասարակության մեջ ուղղակիորեն այս անորոշությունից բխող հարցերն են: Առավել ևս, եռյակը, եթե կուզեք՝ քառյակը, մեծ հաշվով, չեն ներկայացրել, թե իրապես ինչ խնդիր են ուզում լուծել: Եթե նույնիսկ իշխանափոխություն բառը կա, ինչի հետ են փոխում այս իշխանությունը, իրենց հե՞տ են փոխում, կամ ինչը ինչի հետ են փոխում:

-Մեծ հաշվով այսօր Հայաստանում կա ռեսուրս անելու փոփոխություն, որը էլի ավելի վատ փոփոխությա՞ն կհանգեցնի:

-Ավելի վատ փոփոխություն մեկը կարող է լինել՝ արտաքին քաղաքականության մեջ արդեն իրավաբանորեն ամրագրված Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին և կամ Հայաստանում արդեն իսկ առկա, բայց նաև ֆորմալ ձևով իրականացվելիք հնարավոր ամբողջատիրականությունը: Այդ ամբողջատիրությունից մնում է միայն խոսքի իրավունքից բացահայտ զրկելը, մնացած ամեն ինչը առկա է, իշխանության բացահայտ ուզուրպացիա է, իշխանության բացահայտ քրեականացում է: Սրանք բոլորը ամբողջատիրության դրսևորումներ են:

Մնացած բոլոր երևույթները չեն երևում եռյակի օրակարգում. լուրջ նախաձեռնություն Հայաստանում արմատական փոփոխություն անելու, առնվազն ամբողջ դատաիրավական ոլորտի՝ քաղաքական իշխանության կամքից բացարձակ կախվածությանառումով, անհնար է պատկերացնել եռյակի հնարավոր իշխանության պարագայում փոփոխություն:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում