Երգչուհի Սիրուշոն, ով այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, պատրաստվում է իր մեծ մենահամերգին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսի «Նոկիա» թատրոնում:
Երգչուհին իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել համերգի փորձերից և կատարել հետևյալ գրառումը. «Մենք սկսում ենք»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ երգչուհին հանդիպել էր աշխարհահռչակ երգիչ Լայնել Ռիչիի հետ և կիսվել իր տպավորություններով:











































