Բրեդ Բյորդը, որը հանդիսատեսին նվիրել է «Ռատատույ», «Սուպերընտանիք» մուլտֆիլմերը և «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմը, ձեռնամուխ է եղել նոր՝ «Ապագայի հողը» դիսնեյյան հեքիաթի ֆիլմի ցուցադրությանը, հայտնում է filmpro.ru-ն:
Այս օրերին Նյու Յորքում անցկացվող Comic Cone փառատոնում կայացել է աշխարհների միջև ֆանտաստիկ ճանապարհորդության պատմության առաջին հոլովակի ցուցադրությունը:
Աղջկան մարմնավորում է Բրիտ Ռոբերթսոնը, իսկ նրա հետ կապված գիտնականին՝ Ջորջ Քլունին:
Նրանց առաքելությունը խորհրդավոր է ու գրավիչ՝ լի վտանգներով ու արկածներով: Նրանք պետք է հայտնաբերեն այն վայրերը, որոնք գոյություն ունեն նրանց ընդհանուր հիշողության մեջ:
Ֆիլմում ներգրավված են նաև Հյու Լորին, Ջուդի Գրիրը, Քեթրին Խանը և ուրիշներ:










































