Ինդոնեզիայի մայրաքաղաքի իշխանությունները Ջակարտական ծոցում 263 մլն դոլար արժողությամբ հսկա ամբարտակ են կառուցում: Ամբարտակը երկիրը կպաշտպանի Ճավա ծովից: Այս մասին հայտնում է Jakarta Globe-ը:
Իշխանությունների տվյալներով՝ այդ նախագիծը միանգամայն անհրաժեշտ էր, քանի որ եթե միջոցառումներ չձեռնարկվեն, ապա 2050 թվականին Ջակարտան ջրասույզ կլինի հողի արագ նստելու և ծովի մակարդակի բարձրացման պատճառով:
Նախագծի առաջին փուլում, որը կօգնեն իրականացել հոլանդացի փորձագետները, ափի երկայնքով կկառուցվի 8-կիլոմետրանոց պատ: Սպասվում է, որ այն կարող է դիմակայել ջրի հոսքերին առնվազն մինչ 2030 թվականը:










































