ԱՄՆ շատ շրջաններում սպասվում են ուժեղ ձնաբքեր, որոնք կարող են մի քանի օր շարունակվել` հայտնում է BBC-ն:
Կալիֆոռնիայում գրանցվել են ձյան առատ տեղումներ, ձնածածկույթի հաստությունը որոշ վայրերում հասնում է 2 մետրի:
Հիդրոօդերևութաբանների կանխատեսմամբ` ձնաբքերը արևմուտքից կարող են հասնել դեպի արևելք:
Իշխանությունները նախազգուշացնում են, որ վատ եղանակը կարող է խանգարել սուրբծննդյան ճամփորդություններին:
Նախնական տվյալներով՝ ավելի քան 85 մլն ամերիկացի է հեռացել տնից՝ տոնելու Սուրբ ծնունդը:







































