ԱՄՆ-ը Թուրքիայի հետ միասին ռազմական խումբ կուղարկի Անկարա՝ ԴԱԻՇ խմբավորման ներկայացուցիչների հետ բանակցությունների համար: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
«Համատեղ ռազմական խումբը կայցելի Անկարա հաջորդ շաբաթ՝ ռազմական ուղիներ ստեղծելու համար»,- նշել է Պետդեպի մամլո քարտուղար Ջեն Պսակին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իր երկիրը ռազմական գործողություն չի սկսի Սիրիայում՝ առանց այլ երկրների աջակցության:







































