«Հրապարակ»-ի հետ հարցազրույցում ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը հարցին՝ «կարծում եք Տեր-Պետրոսյանի անձո՞վ է ամեն ինչ պայմանավորված, օրինակ ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարել է առաջադրվելու մասին, հնարավոր չե՞ք համարում նրա թեկնածության շուրջ համախմբումը, թե՞ կարծում եք, որ ՀԱԿ առաջնորդի չառաջադրման դեպքում ՀԱԿ-ից ոչինչ չի մնա, և այն կփլուզվի», պատսխանել է.
«Ինչպես կյանքը ցույց տվեց՝ աշխարհի վերջը չեղավ, չէ՞, կյանքը շարունակվելու է: Պարզապես այս ժամանակահատվածն այնքան կարճ է, որ այլ թեկնածուի շուրջ համախմբման գործընթաց տանելը շատ ավելի բարդ է: ՀԱԿ վերջին երկու տարվա սխալ գործունեության պարագայում, կարծում եմ, այդ հնարավորությունն ունի միայն Տեր-Պետրոսյանը»:











































