Վիետնամական Tinhte.vn բլոգում են հայտնվել նոր iPad Air-ի լուսանկարները:
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ «Սկիզբ» կոճակն այժմ ունի մատնահետքերի Touch ID սքաներ:
Պլանշետի հաստությունը նվազել է՝ մինչև 7 մմ:
Դատելով լուսանկարներից՝ սա վերջնական օրինակը չէ, այլ նոր iPad Air-ի նախատիպերից մեկը:
iPad Air-ի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:











































