1991թ.-ի դեկտեմբերի 25-ին Միխայիլ Գորբաչովը հեռուստատեսության եթերից հայտարարեց ԽՍՀՄ-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Ժամը 19:00-ին ուղիղ եթերով նա հրաժեշտի խոսք հղեց իր ժողովրդին և հայտարարեց «սկզբունքային պատճառներով» ԽՍՀՄ նախագահի պաշտոնից իր հեռանալու մասին:
Նա նշել էր, որ հավատում իր երկրի քաղաքացիներին և նրանց ամենայն բարիք է ցանկանում: Դեկտեմբերի 25-ին` հեռանալու մասին հայտարարությունից և ռազմավարական նշանակության միջուկային զենքը Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին հանձնելու հրամանը ստորագրելուց հետո, նա ընդմիշտ լքեց Կրեմլը: Կրեմլում իջեցվեց պետական կարմիր դրոշը և բարձրացվեց Ռուսաստանի պաշտոնական դրոշը:









































