Թուրինի «Յուվենթուս»-ը պատրաստվում է առաջիկա ձմռանը հրաժարվել չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի ծառայություններից:
Վիդալը, ով թուրինյան ակումբի առանցքային խաղացողներից է, շարունակում է աչքի ընկնել անկարգապահ պահվածքով: Վերջերս նա ծեծկռտուքի էր բռնվել գիշերային ակումբներից մեկում ու ուշացել թիմի մարզումից:
Թուրինյան ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին տուգանել է 100.000 եվրոյով: Վիդալի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: 2014թ. ամռանն իտալական ակումբը մերջել է «կարմիր սատանաներ»-ի՝ 35 մլն ֆունտ առաջարկը:









































