Թեհրանում ավարտվել են բանակցություններն Իրանի պաշտոնական ներկայացուցիչների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակության միջև: Այս մասին հայտնել է կազմակերպությունում իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին:
«Բանակցություններն ավարտվել են մեկնարկից արդեն երկու օր անց, դրանց ժամանակ բարձրացվել են քննարկման նախանշված բոլոր հարցերը»,- Նաջաֆիի խոսքերն է մեջբերում Press-TV-ն:
«Ըստ ամենայնի, կանցկացվի ևս մեկ հանդիպում, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերին»,- նշել է Իրանի ներկայացուցիչը:
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Տերո Տապիո Վարիորանտայի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի Թեհրան էր ժամանել՝ քննարկելու իրանական միջուկային ծրագրին առնչվող՝ չլուծված մնացած հարցերը:







































