Ինչպես գիտեք, «Եվրո-2016»-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին ընդունելու է Սերբիայի ընտրանուն:
Սերբերը որոշ խնդիրներ ունեն պաշտպանության գծում, որը համարվում է նրանց ամենաուժեղ կողմը: Եզրային պաշտպաններ Անտոնիո Ռուկավինան ու Դուշան Բաստան վնասվածք ունեն, իսկ Նևեն Սուբոտիչը հրաժարվել է հանդես գալ Սերբիայի հավաքականում:
«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Մատիա Նաստասիչը նշել է. «Բարդ իրավիճակ էր ստեղծվել Չեմպիոնների լիգայում: ՈւԵՖԱ-ն որպես տույժ կրճատել է մեր ֆուտբոլիստների քանակը մրցաշարում: Թիմին է միացել Մանգալան, ով այս պահին առավելություն ունի իմ նկատմամբ, ու Պելեգրինին հավատում է նրան: Սպասում եմ իմ շանսին:
Չպետք է Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղում գործած սխալները գործենք պաշտոնական խաղերում: Հուսով եմ՝ հաջողության կհասնենք Հայաստանի հավաքականի հետ խաղում: Լավատեսորեն ենք տրամադրված»,- Նաստասիչի խոսքերը մեջբերում է սեբական մամուլը:







































