Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում կդրվի Պաղեստին պետության ճանաչման մասին հարցը: Քվեարկությունը ծրագրվում է անցկացնել հոկտեմբերի 13-ին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Մի շարք փորձագետների կարծիքով՝ Իսրայելի և Պաղեստինի փոխհարաբերություններում առկա հակասությունները այդ քայլը իսկապես անհրաժեշտ են դարձնում: Այսպիսով՝ սըր Վինսենտ Ֆինը, որը նախկինում եղել է Միացյալ թագավորության գլխավոր հյուպատոսը Երուսաղեմում, The Telegraph-ի իր հոդվածում հայտարարոմ է, որ Մեծ Բրիտանիան ժամանակին մեծապես նպաստել է Իսրայելի ստեղծմանը և կարող է նույնն անել Պաղետսինի համար, և դա նրա պարտքն է:
Նման որոշման կողմնակիցները կարծում են, որ դա կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացմանը, բացի դրանից՝ կուժեղացնի Մեծ Բրիտանիայի դիրքերը միջազգային ասպարեզում:
Շվեդիայի կառավարությունը նույնպես ծրագրում է ճանաչել Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն:









































