Երկրաբանները համոզված են, որ սկսվել է Հավայան կղզիների զարգացման հեթական փուլը՝ դրանց քայքայումը: Դա երկարատև կլինի և մոտավորապես մեկ միլիոն տարի կտևի: Սակայն դրանից հետո Հավայան կղզիներ այլևս չեն լինի:
Խաղաղօվկիանոսյան կղզիախմբի ոչնչացման պատճառը ընդհատակյա ջրերի հոսքը կլինի, որոնց բաղադրության մեջ են մտնում ռելիեֆը քայքայող հանքային նյութեր,- տեղեկացնում է MyJane պորտալը:
Կղզիների տեղում, երկրաբանների կանխատեսումներով, կհայտնվի այսպես կոչված իջվածքային Միդուեյը: Այն կդառնա կղզիների անհետացման ավարտը, որի պատճառը գտնվում է ցածում, աչքին անհասանելի վայրերում:






































