Էստոնիայի խորհրդարանն ընդունել է «Համակեցության մասին» օրինագիծը: Դա քաղաքացիական զուգընկերության մասին է այն մադկանց համար, ովքեր չեն ցանկանում ամուսնանալ կամ չունեն դրա հնարավորությունը: Այս մասին հայտնում է ERR-ը: Օրինագիծը վերաբերում է նաև միասեռ հարաբերություններին:
Օրինագծին աջակցություն է հայտնել 40 պատգամավոր, դեմ է արտահայտվել 38-ը:
Օրինագիծն ուժի մեջ կմնի 2016 թվականից: Այն թույլ է տալիս հոմո- և հետերոսեքսուալ զույգերին պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները, կարգավորել գույքային հարցերը: Նրանք նաև կարող են որոշակի սահմանափակումներով երեխաներ որդեգրել. եթե զուգընկրներից մեկը երեխա ունի, ապա մյուսը կարող է այդ երեխային որդեգրել: Այլոց երեխաներին որդեգրելու հնարավորություն զույգերը չեն ունենա:











































