Էլեկտրոնային գրքերի ընթերցման Bookmate ծառայությունը գործըներության մասին համաձայնագիր է կնքել աշխարհի խոշորագույն միջազգային հրատարակչատներից մեկի՝ HarperCollins-ի հետ: Արդյունքում Bookmate-ի գրադարանում ավելացել է կատալոգ մի քանի հազար նոր անգլալեզու հրատարակություններում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ծառայության մամլո բաժնին:
Նշվում է, որ գործընկերությունը հաջորդել է iOS և Android ՕՀ-ներով աշխատող սարքերի համար ծառայության թարմացված հավելվածների թողարկումից հետո: Երկու հարթակներւմ էլ լիովին թարմացվել է դիզայնը, ավելացվել են նոր գրքերի ընտրության հնարավորություններ:
Bookmate-ը այժմ նաև թույլ է տալիս ընթերցողներին սոցցանցերում կիսվել նշումներով ու մեջբերումներով:







































