Ֆրանս-գերմանական հակամարտությունը կարելի է համեմատել ԼՂ հակամարտության հետ և դասեր քաղել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ պատասխանելով հարցին, թե ինչու Եվրոպական միությունը և ԵՄ երկրները չեն սաստում Ադրբեջանին ռազմատենչ հռետորաբանության և քաղաքականության համար:
Դեսպանը նշեց, որ ֆրանս-գերմանական հակամարտությունն այնպիսի աղետների պատճառ է դարձել, որ այն կարելի է համեմատել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտության հետ: Ուստի, ըստ նրա, հնարավոր է դասեր քաղել ֆրանս-գերմանական հաշտեցումից:
«ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն միշտ օգտվում են հնարավոր բոլոր առիթներից՝ դադարեցնելու համար ռազմատենչ հայտարարությունները»,- պատասխանեց դեսպանը:









































